Բախումների ընթացքում տասնյակ պաղեստինցիներ են տուժել

Պաղեստինցիները բողոքում էին Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որշման դեմ:
yerusaghem-bakhum

Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ բախումների ընթացքում տուժել են 23 պաղեստինցիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Haaretz թերթը:

Հրատարակության տվյալներով՝ պաղեստինցիներից մեկն օրհասական վիճակում է այն բանից հետո, երբ նա հարձակվել Է սահմանապահ ծառայության աշխատակցի վրա: Սահմանապահը թեթեւ վերքեր Է ստացել:

«Ալ Աքսա» մզկիթի շրջանում դեկտեմբերի 15-ին պաղեստինցիները բողոքում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  որոշման դեմ:

*

*