82-ամյա Պաղեստինի նախագահն իրեն հիանալի է զգում

Հոսպիտալացումը կրել է պլանային բնույթ
mahmud-abas

ԱՄՆ-ում բժշկական հետազոտություն անցնելուց հետո Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը վերադառնում է հայրենիք։

82-ամյա քաղաքական գործիչն իրեն գերազանց է զգում, իսկ հոսպիտալացումը կրել է պլանային բնույթ, հայտնել են իշխող կուսակցությունից։

Ավելի վաղ Աբբասը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ կոչ էր արել հրավիրել Մերձավոր Արեւելքի խաղաղության կոնֆերանս։

*

*