Թրամփը «բացեց դժոխքի դարպասները»

Հազարավոր պաղեստինցիներ բողոքում են Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշման դեմ
paghestin

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժումը հազարավոր պաղեստինցիների հետ բողոքի ցույց է անցկացնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր հանրահավաքին մասնակցել են «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարները, այդ թվում՝ իսլամիստական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիան: Համանման ակցիաներ են տեղի ունեցել Պաղեստինի մյուս շրջաններում, Ջեբալիա եւ Ռաֆահ քաղաքներում:

ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել Է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշմամբ Թրամփը «բացեց դժոխքի դարպասները»:

*

*