Պաղեստինն ու Սողոմոնյան կղզիներն անդամակցեցին Ինտերպոլին

Պաղեստինի իշխանություններն Ինտերպոլի անդամակցման հայտ Էին ներկայացրել 2015 թվականին:
interpol

Պաղեստինը, ինչպես նաեւ Սողոմոնի կղզիները դարձել են Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) անդամներ: Սեպտեմբերի 27-ին այս մասին հաղորդվում Է Ինտերպոլի Twitter-ում:

«Պաղեստին եւ Սողոմոնի կղզիներ պետություններն այժմ Ինտերպոլի անդամ երկրներ են»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ, այսպիսով, կազմակերպության անդամ երկրների թիվն այս պահին կազմում Է 192:

Պաղեստինի իշխանություններն Ինտերպոլի անդամակցման հայտ Էին ներկայացրել 2015 թվականին:

Ինտերպոլը միջազգային կազմակերպություն Է, որի հիմնական խնդիրը մասնակից երկրների ազգային իրավապահ մարմինների ջանքերի միավորումն Է ընդհանուր քրեական հանցավորության դեմ պայքարի բնագավառում: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում Է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*