Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման ավելի քան 230 դեպք Է արձանագրվել

Նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է․․․
phanchan-hivandanoc

Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 232: Այդ մասին փետրվարի 15-ին Փհենչհանում հայտնել են Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում:

Վերջերս հոսպիտալացվել է ավելի քան 30 նոր հիվանդ: Հիվանդացածների թվում մարզիկներ եւ արտասահմանյան պատվիրակությունների անդամներ չկան: Ավելի վաղ հաղորդվել է նորովիրուսով 194 վարակվածների մասին, որի հիմնական նշաններն են սաստիկ փսխումը եւ փորլուծը:

Վարակման նոր դեպքերն արաձանագրվել են Փհենչհանում եւ Քանինում Խաղերը սպասարկող անձնակազմի տեղավորման կենտրոններում: Օլիմպիական խաղերի բացման նախաշեմին, որը կայացել է փետրվարի 9-ին, վիրուսի ակտիվ տարածման հետեւանքով անվտանգության շուրջ 1,2 հազար աշխատակիցներ ազատվել են եւ այժմ գտնվում են կարանտինում: Նրանց փոխարինել են զինծառայողները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները