Օլանդը Մեյին հորդորել է արագացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը

Թերեզա Մեյը չի ցանկանում, այսպես կոչված, Brexit-ի գործընթացը պաշտոնապես սկսել 2017 թվականից շուտ:
oland-may

Մեծ Բրիտանիան կարող է ազատ մուտք ստանալ Եվրոպայի շուկա, եթե նրա վրա տարածվի Եվրոպայում մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փաիզում ընդունելով Բրիտանիայի նորանշանակ վարչապետին:

«Դա ամենակարեւոր հանգամանքն է: Բրիտանիան ստիպված կլինի ընտրել. մնալ միասնական շուկայում եւ ընդունել ազատ տեղաշարժման իրավունքը կամ ստանալ այլ կարգավիճակ»,- ասել է Օլանդը:

Նա նաեւ նշել է, որ հասկանում է՝ Բրիտանիային ժամանակ է հարկավոր Եվրամիությունից դուրս գալու օրինական գործընթացը սկսելու համար, սակայն որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:

Թերեզա Մեյը չի ցանկանում, այսպես կոչված, Brexit-ի գործընթացը պաշտոնապես սկսել 2017 թվականից շուտ: Մեյը նշել է, որ մտադիր է պահպանել սերտ կապերը Եվրամիության հետ եւ շարունակել համագործակցել Ֆրանսիայի հետ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

*

*