«Օֆելյա» փոթորկի պատճառով Իռլանդիայում փակ են ուսումնական հաստատությունները

Վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակն Է հայտարարված Իռլանդիայի արեւմտյան մասում:
ofelya

Իռլանդիայում բոլոր ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 16-ին փակ կլինեն: Պատճառը՝ Ատլանտյան օվկիանոսի կողմից մոտեցող «Օֆելյա» փոթորիկն է:

«Վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով կրթության նախարարությունը տեղեկացնում Է բոլոր դպրոցներին, քոլեջներին եւ մյուս ուսումնական հաստատություններին, որ դրանք փակ կլինեն հոկտեմբերի 16-ին»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ նշվել Է, որ վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակն Է հայտարարված Իռլանդիայի արեւմտյան մասում:

*

*