Օդեսայում ծեծի են ենթարկել տեղական թերթի գլխավոր խմբագրին

Վարշանիձեն միջադեպը կապել է իր պրոֆեսիոնալ գործունեության հետ․․․
ukraina-vostikanutyun

Ուկրաինայի Օդեսայի մարզում ծեծի է ենթարկվել Надднестрянская правда թերթի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Վարշանիձեն միջադեպը կապել է իր պրոֆեսիոնալ գործունեության և ոմանց համար ոչ հաճելի նյութերի հրապարակման հետ:

«Օգոստոսի 25-ին տուն վերադառնալու ճանապարհին ինձ վրա հարձակվեցին երկաթե մահակներով զինված անձինք»,- գրել է նա հոդվածում, որը հրապարակվել է թերթում:

Նրա խոսքով` թերթը շատ ցավոտ հարցերի է անդրադարձել տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ:

«Այս միջադեպը միանշանակ ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն:

Երկաթե մահակներով զինված երկու երիտասարդ Ռոման Վարշանիձեի վրա հարձակվել են օգոստոսի 25-ի երեկոյան: Նրանք մահակներով հարվածներ են հասցրել լրագրողի գլխին: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել հարձակվողներին: Նրանց մեղադրանք է առաջադրվել «Հարձակում լրագրողի վրա կամ սպառնալիք նրա հասցեին» հոդվածով: Հետաքննությունն այս պահին փորձում է պարզել, թե ով է հարձակման պատվիրատուն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները