Քարոզարշավում միմյանց ծաղրած Օբաման ու Թրամփը ջերմ հանդիպում են ունեցել

Միացյալ Նահանգների 44-րդ ու 45-րդ նախագահների հանդիպումը, պետք է տեւեր 10 րոպե, սակայն Օբաման ու Թրամփը զրուցեցին 90 րոպե:
obamna-tramp

 

«Մեծ պատիվ էր». Դոնալդ Թրամփն այսպես է արձագանքել Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանն անցկացված հանդիպումից հետո, ուր շատ շուտով հանրապետականը պետք է տեղափոխվի: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփին բազմիցս ծաղրած, նրան անպիտան որակած Օբաման նորընտիր նախագահին ասել է, որ ցանկանում է նա հաջողության հասնի, ինքն էլ ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի իշխանության սահուն փոխանցումը:

Թրամփն էլ ավելի վաղ Օբամային «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստեղծելու մեջ էր մեղադրել, իսկ հիմա նրան որպես «լավ մարդ» է բնութագրում ու ասում, որ ապագայում կխորհրդակցի Օբամայի հետ:

Միացյալ Նահանգների 44-րդ ու 45-րդ նախագահների Սպիտական տան հանդիպումը, որն Օբաման հիանալի է գնահատել, պետք է տեւեր 10 րոպե, սակայն Օբաման ու Թրամփը զրուցեցին 90 րոպե: Մինչ այս հանդիպումն ընթացքի մեջ էր, զրուցում էին նաեւ Թրամփի ու Օբամայի կանայք: «Մելանիան շատ է հավանել Միշելին»,-գրել է Թրամփը Թվիթերում:

*

*