Թրամփը չեղյալ է հայտարարել Օբամայի նախատեսած միջոցառումները

Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել
obama-tramp
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ են հայտարարվում նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ ընդունած միջոցառումները:
Թրամփի խոսքով, սրանով իր վարչակազմը վերջ է դնում, այսպես ասած, ածխի դեմ պատերազմին եւ աշխատատեղերի փակվելուն, էներգիայի արտադրության ոլորտում նոր դարաշրջան է սկսվում: Նախագահի կարծիքով` Օբամայի որոշումը վնաս էր հասցնում էներգետիկայի զարգացմանը եւ նրանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում:

*

*