Օբաման եւ Պուտինը քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի խնդիրները

Նախագաները երկկողմ հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
obama-putin

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ռուսական կողմից հանդիպմանը մասնացել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել է, մասնավորապես, Ջոն Քերին:

Հանդիպումը կայացել է Հանչժոու քաղաքի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի երկկողմ միջոցառումների սրահներից մեկում: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով: Բանակցությունները, որոնք  սկսվել են Երեւանի ժամանկով ժամը 9:10-ին, տեւել են ավելի քան մեկ ժամ: Դրանք ավարտվել են ժամը 10:30-ին:

Պեսկովը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, լրագրողներին հայտնել է, որ դրանք դրական ընթացք են ունեցել եւ պլանավորվածից ավելի երկար են տեւել, նախեւառաջ քննարկվել է Սիրիայի թեման, ինչպես նաեւ Ուկրաինան:

«Հանդիպումն ավելի երկար տեւեց, քան պլանավորվում էր: Քննարկել են գլխավորապես Սիրիան եւ Ուկրաինան: Դրանից հետո Օբաման Պուտինի հետ զրուցել է առանձնաբար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ հանդիպումը «լավ է անցել»: «Աշխատանքը կշարունակվի»,- եզրափակել է Պեսկովը:

*

*