Օբաման համեմատել է Պուտինի և Հուսեյնի վարկանիշները

Այս կերպ նա պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։
obama-putin

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ։

Այս կերպ նա պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Թրամփն Օբամային անվանել է թույլ առաջնորդ և օրինակ բերել Պուտինի վարկանիշը, որը 92% է։

«Նա ասում է՝ տեսեք, Պուտինն ունի 92% աջակցություն։ Հուսեյնի մոտ այն 90% էր»,- ասել է Օբաման։

 

 

*

*