Օբաման իրեն ուղղված վիրավորանքը սրտին մոտ չի ընդունել — Երկիր Մեդիա

Օբաման իրեն ուղղված վիրավորանքը սրտին մոտ չի ընդունել

Օրեր առաջ Ռոդրիգո Դուտերտեն Օբամային «անբարոյականի զավակ» էր անվանել...
obama-filipinner

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լաոսում, Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի ժամանակ, ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել օրեր առաջ իրեն հրապարակայնորեն վիրավորած եւ «անբարոյականի որդի» անվանած Ֆիլիպինների նախագահի հետ:

Լրատվամիջոցների արձանագրած լուսանկարներից մեկում երեւում է՝ ինչպես է Օբաման ծածուկ հայացք գցում Ռոդրիգո Դուտերտեի կողմը, իսկ վերջինն էլ նայում է ԱՄՆ-ի նախագահի ուղղությամբ:

Օբաման հայտարարել է, որ ինքը շատ կարճ շփում է ունեցել Դուտերտեի հետ՝ սեղմելով նրա ձեռքը: Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Դուտերտեի՝ իրեն հասեցագրած այդ արտահայտությունն «սրտին մոտ» չի ընդունում, քանի որ նա դա շատ հաճախ է գործածում, կարծես սովորություն դարձրած լինի, անգամ «անբարոյականի որդի» է անվանել Հռոմնի Ֆրանցիսկոս պապին:

Օբաման եւս մեկ անգամ ընդգծել է, որ ցանկանում են համագործակցել Ֆիլիպինների հետ մի շարք հարցեր շուրջ:

Ռոդրիգո Դուտերտեն Օբամային վիրավորել էր, քանի որ Միացյալ Նահանգները քննադատել է Ֆիլիպինների նախագահի՝ թմրամոլների եւ թմրավաճառների դեմ հայտարարված արյունալի պատերազմը: Բարաք Օբաման էլ չեղյալ էր հայտարարել Ֆիլիպինների ղեկավարի հետ Լաոսում ծրագրված հանդիպումը:

*

*