Օբաման ի վերջո հանդիպել է Էրդողանի հետ

Նախագահների հանդիպման շուրջ խոսակցությունները սկսվեցին, երբ Սպիտակ տունը հայտնեց, որ Օբամայի աշխատանքային օրակարգում նախանշված չէ...
obama-erdoghan-handipum

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են եւ քննարկել անվտանգության, ահաբեկչության եւ միգրացիայի դեմ պայքարի հարցերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ տանը:

Օբաման ցավակցել է Էրդողանին՝ Դիարբեքիրիում երեկ տեղի ունեցած ահաբեկչության առիթով եւ վերահաստատել ԱՄՆ-ի աջակցությունը՝ Թուրքիայում անվտանգության ապահովման եւ ահաբեկչության դեմ պայքարում: Երկրի ղեկավարները նաեւ քննարկել են «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցեր։

Նախագահների հանդիպման շուրջ խոսակցությունները սկսվեցին, երբ Սպիտակ տունը հայտնեց, որ Օբամայի աշխատանքային օրակարգում նախանշված չէ Թուրքիայի նախագահի հետ պաշտոնական հանդիպում: Դիտորդները դա մեկնաբանեցին որպես Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների սառեցում:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները