Օբամա. «Ես հետեւողականորեն հայտնել եմ իմ տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ եւ այն չի փոխվել»

Ապրիլի 24-ի նախօրյակին, աշխատանքային վերջին օրը, Սպիտակ տունը հրապակել է Օբամայի գրավոր հայտարարույթունը:
obama-skhal-libia

Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման վերջին հնարավորույթունն էլ չօտագվործեց՝ նախագահի պաշտոնում ավարտական տարում կատարելու նախընտրական խոստումը եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, հստակ միջազգային տերմինն օգտագործելով։

Ապրիլի 24-ի նախօրյակին, աշխատանքային վերջին օրը, Սպիտակ տունը հրապակել է Օբամայի գրավոր հայտարարույթունը, որում հերթական անգամ գործածվել է «Մեծ եղեռն» եզրույթը։

Նա իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել եւ արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Հարգելով 1915-ի մռայլ օրերին տուժած մարդկանց հիշատակը եւ պարտավորվելով դասեր քաղել այս ողբերգությունից, որպեսզի այն երբեւէ չկրկնվի, հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ նրանց օգնության հասած մարդկանց, որոնց թվում էր ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, որը իր ձայնը բարձրացրեց` փորձելով վերջ դնել բռնությանը: Նման ձայները, ինչպիսին Մորգենթաուինն է, շարունակում են կարեւոր լինել վայրագությունների կանխման գործում:

Անցյալից նայելով ապագային` մենք շարունակում ենք կարեւորել պատմական հիշողությունը` որպես կանխման միջոց, եւ կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին:

Ես հետեւողականորեն հայտնել եմ իմ տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ եւ իմ տեսակետը չի փոխվել: Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, որոնք փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա` սկսած հայ եւ թուրք պատմաբաններից մինչեւ Ֆրանցիսկոս պապը»:

ԱՄՆ-ի նախագահն իր խոսքում անդրադարձել է այն տասնյակ հազարավոր հայ փախստականներին, որոնք տասնյակ տարիներ առաջ նոր կյանք են սկսել Միացյալ Նահանգներում` կազմելով կենսունակ ու զարգացած համայնք: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին 17 000 սիրիացի փախստականների իրենց երկրում ընդունելու համար, իր աջակցություն է հայտնել հայ ժողովրդին:

*

*