Նյու Յորքում 178 հազար դոլար են հանգանակել շախմատի 8-ամյա անտուն չեմպիոնի համար

...կբավականացնի երկար ժամանակ բնակարան վարձելու համար:
shakhmat

Նիգերիայից 8-ամյա փախստական Թանի Ադվեվումին Նյու Յորքի նահանգի շախմատի առաջնությունում իր հասակակիցների կատեգորիայում հաղթելուց հետո գրավել Է բազմաթիվ ամերիկացիների ուշադրությունը եւ արդեն օգնություն է ստացել նրանցից, որը նրան թույլ կտա շարունակելու հին խաղի պարապմունքները:

Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, տասնյակ մարդիկ սկսել են նվիրատվություններ ուղարկել պատանի շախմատիստի ընտանիքին, որը դրա շնորհիվ կարողացել Է անտունների քաղաքային ապաստանից տեղափոխվել վարձու բնակարան:  Հավաքված ավելի քան 178 հազար դոլարը աֆրիկացի փախստականներին կբավականացնի երկար ժամանակ բնակարան վարձելու համար:

Ադվեվումիի ընտանիքը 2017 թվականին Նիգերիայի հյուսիսից փախել էր քրիստոնյաների վրա «Բոկո հարամ» արմատական խմբավորման՝ հարձակումների պատճառով: Երեխան ծնողների եւ ավագ եղբոր հետ Նյու Յորք է եկել ավելի քան մեկ տարի առաջ, եւ տեղի եկեղեցին նրանց օգնել է տեղավորվել անտունների ապաստարանում:

Տղային ուղարկել են տեղի տարրական դպրոց, որտեղ նա սկսել Է հաճախել շախմատի խմբակ։ Այժմ պատանի շախմատիստը պատրաստվում կրտսեր դասարանների սովորողների երկրի առաջնությանը, որն անցկացվելու Է 2019 թվականի մայիսին:

*

*