Նյու Յորքում ահաբեկչության փորձ կատարած անձը բերման է ենթարկվել

Ահաբեկչության փորձը կատարվել է Մանհեթենի ամենամեծ ավտոբուսային կայարանում:
nyu-york

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչության փորձ կատարած անձը բերման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, ահաբեկչության փորձը կատարվել է Մանհեթենի ամենամեծ ավտոբուսային կայարանում:

27-ամյա Աքայեդ Ուլլահը պայթեցրել է իր մարմնին ամրացված ինքնաշեն պայթուցիկը և վիրավորվել: Պաշտոնական տվյալներով՝ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ևս 3 հոգի:

*

*