Նովոսիբիրսկում գիտակցությունը կորցրած ուղևորին իջեցրել են տրամվայից ու հեռացել (տեսանյութ)

Տղամարդը գետնին անշարժ պառկած մնում է այնքան, մինչեւ անցորդները նկատում են եւ շտապ օգնություն զանգում:

Ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է հունիսի 6-ին սիբիրյան Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած մի միջադեպից տեսանյութ, որը խոսում է մարդկային դաժանության եւ անտարբերության մասին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տրամվայը կանգառում կանգնում, իսկ ուղեւորներն ու վարորդը զգացողությունը վատացած մի տղամարդու դուրս են բերում եւ գետնին պառկած թողնելով՝ շարունակում իրենց ճանապարհը:

Տղամարդը գետնին անշարժ պառկած մնում է այնքան ժամանակ, մինչեւ անցորդները նկատում են եւ շտապ օգնություն զանգում: Շտապ օգնության մեքենան էլ ժամանում է կանչից մոտ 25 րոպե հետո: Պարզվում է՝ Նովոսիբիրսկի բնակիչը գլխուղեղի կաթված է ստացել: Նա հիվանդանոցում բուժում է ստանում:

Հարուցվել է քրեական գործ:

*

*