Նոտր Դամի հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխվել են Լուվրի թանգարան

Փարիզի Աստվածամոր տաճարը կփակի իր դռներն այցելուների առջև 6 տարով:
notr-dam-pariz44

Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը, որոնք փրկվել են հրդեհից, այժմ տեղափոխվել են Լուվրի թանգարան, որտեղ էլ կվերականգնվեն․ հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

«Պատմության մեջ կհիշվի, որ Փարիզի հրշեջները փրկեցին Նոտր Դամը եւ գեղարվեստական, պատմական ու հոգեւոր այն արժեքները, որոնք այնտեղ պահվում Էին»,- ասել Է Ֆիլիպը՝ ամփոփելով նախարարների խորհրդի՝ ապրիլի 17-ին կայացած նիստի արդյունքները:

Նախարարների կաբինետի ղեկավարը նշել Է, որ խոսքը, մասնավորապես, Քրիստոսի Փշե պսակի եւ Սուրբ Լյուդովիկոսի պատմուճանի մասին է:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ի երեկոյան տեղի է ունեցել պատմության մեջ խոշորագույն հրդեհը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարել Է հինգ տարում տաճարի վերակառուցումն իրականացնելու մտադրության մասին: Իսկ Նոտր Դամի վանահայրերից մեկն էլ տեղեկացրել է, որ տաճարը 6 տարով կփակի իր դռներն այցելուների համար։

Հիշեցնենք, որ տարեկան տաճար է այցելում 14 միլիոն մարդ:

*

*