Նորվեգիայիում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է վեց մարդ

Ուղղաթիռում օդաչուից բացի, եղել են մոտ 20 տարեկան հինգ անձինք, որոնք գնում էին երաժշտական ​​փառատոնի
uxxatir,-norvegia

Նորվեգիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է վեց մարդ: Այդ մասին հայտնում է Verdens Gang-ը:

Հրապարակման համաձայն, պատահարը տեղի է ունեցել Ալտա քաղաքի մոտակայքում օգոստոսի 31-ին: Ուղղաթիռում օդաչուից բացի, եղել են մոտ 20 տարեկան հինգ անձինք, որոնք գնում էին երաժշտական ​​փառատոնի:

Պարզվում է, որ շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում գտել են զոհվածների հինգ մարմին, ևս մեկ տուժած տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է: Պատահարի պատճառը դեռեւս հայտնի չէ:

*

*