«Նորմանդական քառյակը» 7 ժամ քննարկել է եւ պայմանավորվածություններ ձեռք բերել

Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին նաեւ առաջին անգամ դեմ առ դեմ են բանակցել:

3 տարվա դադարից հետո «Նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները հանդիպել են Փարիզում ու պայմանավորվածություններ ձեռք բերել:

Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին նաեւ առաջին անգամ դեմ առ դեմ են բանակցել: Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներն ավելի քան 7 ժամ են տեւել: Ինչպես Էմանուել Մակրոնն է ասել, «ինչ-որ ցնցող  որոշում չեն գտել, բայց կարողացել են առաջ շարժվել»:

«Նորմանդյան քառյակի» բանակցությունների արդյունքներն ամփոփվել են մեկ փաստաթղթում: Ըստ այդմ՝ Մոսկվան եւ Կիեւը համաձայնել են մինչեւ տարեվերջ «լիարժեք ու համապարփակ զինադադար» կնքել Ուկրաինայի արեւելքում, որտեղ Ուկրաինայի կառավարական ուժերի եւ Ռուսաստանի աջակցությունը վայելող ապստամբների միջեւ կռիվների հետեւանքով վերջին 5,5 տարվա ընթացքում մոտ 13 հազար մարդ է սպանվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անահիտ Իվանյան

*

*