Նոր Զելանդիայում երկրաշարժից հետո փլուզվել է նաեւ Կլարենս գետի ամբարտակը

Երեք կով «կղզիացած» մնացել է մի հողակտորի վրա այն անբից հետո, երբ շուրջը ողջ հողաշերտը նստել է։
zelandia-kov-get

Նոր Զելանդիայում երկրաշարժից հետո երեք կով «կղզիացած» մնացել է մի հողակտորի վրա այն անբից հետո, երբ շուրջը ողջ հողաշերտը նստել է։

Այս երկրում իսկական արտակարգ իրավիճակ է ստեղծվել. փլուզվել է նաեւ Կլարենս գետի վրա կառուցված ամբարտակը։ Իշխանությունները մոտ շրջանների բնակիչներին կոչ են արել տեղափոխվել բարձրադիր շրջաններ։ Նոր Զելանդիայի ազգային ռադիոյի փոխանցմամբ, այդ գետի մոտ կա 8-10 բնակելի տուն։

Միաժամանակ հայտնի է դարձել եւս մեկ ցնցման մասին՝ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ։

Դեռ կիրակի՝ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով առնվազն երկու մարդ զոհվել է։ Ցնցումները նաեւ շուրջ 2,5 մետր բարձրության ցունամի պատճառ են դարձել։

*

*