Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակում գործած անձը մինչև ապրիլի 5-ը կմնա կալանքի տակ

Առնվազն 49 մարդու սպանության համար նրան առայժմ մեկ մեղադրանք է առաջադրվել:
nor-zelandia (1)

Նոր Զելանդիայի ահաբեկչության գլխավոր կասկածյալը՝ Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենտոն Թարանթը, մեկ րոպեով ներկայացել է դատարան: Առնվազն 49 մարդու սպանության համար նրան առայժմ մեկ մեղադրանք է առաջադրվել: Բայց ինչպես դատավորն է ասել, խելամիտ է ենթադրել, որ նոր մեղադրանքներ կլինեն: Նա դատարան պետք է ներկայանա նաեւ ապրիլի 5-ին:

Նրանից բացի այս պահին կա եւս 2 կալանավորված: Երեքից ոչ մեկը քրեական անցյալ չունի: Քրայսթչըրչ քաղաքի 2 մզկիթներում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հրձիգն ունեցել է 5 զենք: Նա ունեցել է նաեւ զենք կրելու թույլտվություն, ինչը ստիպել է վարչապետ Ջասինդա Արդերնին հայտարարել, որ զենք ձեռք բերելուն վերաբերող օրենքները կփոփոխվեն:

Կասկածյալի մեքենայում հայտնաբերվել են տարբեր զենքեր, պայթուցիկ սարքեր, եւ ենթադրվում է, որ նա մտադիր էր շարունակել իր հարձակումը: Խուզարկել են նաեւ Դունեդին քաղաքում գտնվող Թարանթի տունը:

*

*