Նոբելյան խաղաղության մրցանակն այս տարի շնորհվում է Կոլումբիայի նախագահին

Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը հայտարարվել է Օսլոյում:
khuan-manuel-santos

Նոբելյան 2016 թվականի խաղաղության մրցանակը շնորհվում է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին՝ երկրում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը հայտարարվել է Օսլոյում:

4 տարի տեւած բանակցություններից հետո սեպտեմբերին Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր ստորագերեցին «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ՝ 52 տարի տեւած քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար:

Թեեւ կոլումբիացիները հանրաքվեին դեմ քվեարկեցին այդ համաձայանգրի հաստատմանը՝ նշելով, որ ոչ թե խաղաղությանն են դեմ, այլ՝ այդ փաստաթղթում նշված կետերին, որոնցից մեկով, օրինակ, FARC-ն ապստամբական խմբավորումից վերածվում է քաղաքական կուսակցության ու մասնակցում ընտրություններին: Նախագահ Սանթոսն, ամեն դեպքում, խոստացել է շարունակել բանակցություններն ապստամբների հետ:

*

*