ԻՊ-ը Նիսի ահաբեկչին հավաքագրել է դեպքից ընդամենը երկու շաբաթ առաջ

Նիսում ահաբեկչություն իրականացրած Մոհամմեդ Բուհլելի հորեղբայրն ասել է, որ «Իսլամական պետության» անդամներից մեկը...
nis

Նիսում ահաբեկչություն իրականացրած Մոհամմեդ Բուհլելի հորեղբայրն ասել է, որ «Իսլամական պետության» անդամներից մեկը, որն Ալժիրից է, եղբոր տղային հավաքագրել է դեպքից երկու շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոսին։

Սադոկ Բուհլելը ասել է, որ ալժիրցու մասին իմացել է Նիսում բնակվող իրենց մյուս բարեկամներից։ Նա նաեւ հաստատել է, որ իր եղբոր տղան ընտանեկան խնդիրներ է ունեցել։ Կնոջից եւ երեխաներից առանձին ապրող երիտասարդը «հեշտ որս» է եղել ալժիրցու համար, մեկնաբանել է հորեղբայրը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները