Նիսում ահաբեկչության զոհերևի հարազատները ցանկանում են դատի տալ իշխանություններին

Ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատները ցանկանում են դատական հայցով հանդես գալ Անգլիական ծովափում անվտանգության պայմանների բացակայության համար:
nis

Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հարազատները նպատակ ունեն դատի տալ Ֆրանսիայի եւ Նիս քաղաքի իշխանություններին, որտեղ հուլիսի 14-ին Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ հավաքված մարդկանց բազմության մեջ էր մտել բեռնատար ավտոմեքենան: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալություն տվյալներով, ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատները ցանկանում են դատական հայցով հանդես գալ Անգլիական ծովափում անվտանգության պայմանների բացակայության համար:

Ֆրանսիացի փաստաբանները, սակայն, գաղափարը տարօրինակ են համարում, քանի որ իրավական տեսանկյունից գրեթե անհնար է ապացուցել քաղաքի, կամ պետության մեղքը:

*

*