Նիգերիայում դպրոցի փլուզման հետեւանքով 18 զոհ կա

Փլատակների տակից փրկվել է 41 մարդ:
nigeria-pluzum

Նիգերիայի Լագոս քաղաքում դպրոցի եռահարկ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի:

Փլատակների տակից փրկվել է 41 մարդ: Փլուզման պատճառը հայտնի չէ, բայց նման դեպքեր հաճախ են լինում Նիգերիայում, որտեղ շինությունների կառուցումը հաճախ չի վերահսկվում, անկայուն շենքերի վրա էլ նոր հարկեր են ապօրինաբար ավելանում:

*

*