Նիգերիայի նախագահի կինը նախընտրական պայման է դրել ամուսնու առջեւ

BBC-ին տված հարցազրույցում Աիշա Բուհարին ասել է, թե իր նախագահ ամուսինը չի էլ ճանաչում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասին...
nigeriayi-nakhagah

Նիգերիայի նախագահ Մոհամմադու Բուհարիի կինը զգուշացրել է ամուսնուն, որ չի աջակցի նրան նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե վերջինը չփոխի երկրի կառավարության կազմը: BBC-ին տված հարցազրույցում Աիշա Բուհարին ասել է, թե իր նախագահ ամուսինը չի էլ ճանաչում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասին, որոնց, ի դեպ, հենց ինքն է նշանակել: Եւ այդ պաշտոնյաները, Նիգերիայի առաջին տիկնոջ պնդմամբ, չեն կիսում նախագահի հայացքները եւ գողացել են իշխանությունը:

Ամեն դեպքում, Աիշա Բուհարին չի նշել այն պաշտոնյաների անունները, որոնց մասին խոսում է: «Կհասկանաք ովքեր են նրանք, եթե հեռուստացույց դիտեք»,-ասել է առաջին տիկինը:

Մոհամմադու Բուհարին Նիգերիայի նախագահի պաշտոնում է ընտրվել 2015 թվականին՝ խոստանալով պայքարել կոռուպցիայի եւ կառավարության կազմում առկա, այսպես ասած, խնամիա-բարեկամական հարաբերությունների դեմ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները