Նիգերիացի գերեվարված 101 աշակերտուհիներ ազատ են արձակվել

Ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 101-ին․․․
nigeria-geri

«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 101-ին, որոնց առեւանգել էին փետրվարի վերջին:

Հաղորդվում է, որ իշխանություններին հաջողվել է դպրոցականներին առանց նախապայմանների ազատել ոչ պաշտոնական ուղիներով գործադրված ջանքերի շնորհիվ: Փրկագին չի վճարվել:

Ազատ արձակված աղջիկներից մի քանիսը պնդում են, որ իրենց ընկերներից ոմանք սպանվել են, եւս մեկը դեռ գերության մեջ է:

Փետրվարի վերջին հայտնի էր դարձել, որ զինյալները 110 աշակերտուհիներ են առեւանգել Նիգերիայի Յոբեի նահանգի դպրոցներից մեկից:

*

*