Նիդերլանդներում որոշել են հրաժարվել Հոլանդիա անվանումից

Օգտագործվելու է միայն պաշտոնական անվանումը՝ երկրի գլոբալ իմիջը վերականգնելու համար:
niderland

Նիդերլանդների կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել Հոլանդիա անվանման կիրառումից: Այս մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է The Guardian թերթը:

Հոլանդիա անվանման փոխարեն օգտագործվելու է միայն պաշտոնական անվանումը՝ երկրի գլոբալ իմիջը վերականգնելու համար:

Ազգային ռեբրենդինգը, որին հավանություն են տվել բիզնեսի առաջնորդները, զբոսաշրջության խորհուրդն ու կենտրոնական կառավարությունը, կհրապարակվի 2019 թվականի վերջին։

*

*