Հաագայի եկեղեցին դադարեցրել է 96 օր տեւած պատարագը. հայ ընտանիքի արտաքսման որոշումը կվերանայվի

Նիդերլանդների իշխող կոալիցիայի 4 կողմերը փոխհամաձայնության են եկել
niderlandner

Հաագայի (Նիդերլանդներ) եկեղեցին դադարեցրել է 96 օր անընդմեջ տեւած պատարագը, որն անցկացնում էր ի պաշտպանության արտաքսման առաջ կանգնած հայ փախստական ընտանիքի:

«Նյու Յորք Թայմս» թերթից նաեւ տեղեկանում ենք, որ Նիդերլանդների իշխող կոալիցիայի 4 կողմերը փոխհամաձայնության են եկել, որ մոտ 700 ընտանիքների գործերի հետ կվերանայվի նաեւ Թամրազյանների ընտանիքի գործը:

Նախկինում Նիդերլանդների դատական մարմինները որոշել էին արտաքսել այդ ընտանիքներին, չնայած նրանցից ոմանք ապրել են այդ երկրում ավելի քան մեկ տասնամյակ: Թամրազյանների 5 հոգանոց ընտանիքը Նիդերլանդներում է ապրում 2010 թվականից:

Հաագայի եկեղեցում տեղի ունեցած պատարագը երբեւէ գրանցված ամենաերկար կրոնական արարողություններից մեկն է: Ավելի քան 3 ամսվա ընթացքում մոտ 1000 քահանա ու հոգեւոր հովիվ են հերթափոխով շուրջօրյա պատարագ մատուցել, որպեսզի ոստիկանությունը չկարողանա մտնել եկեղեցի:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները