Նիագարայի ջրվեժը տեղ-տեղ սառցակալել է

Կանադայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է -55 աստիճանի
noagara-dzmer

Կանադայում եւ ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում վերջին օրերին տիրող սառնամանիքի պատճառով մասամբ սառցակալել է Նիագարայի ջրվեժը։ Այդ մասին հայտնել են տեղի բնակիչները՝ լուսանկարներ հրապարակելով սոցիալական ցանցերում։

Կանադայի ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ անցած շաբաթվա վերջին երկրի արեւելյան, կենտրոնական եւ արկտիկական շրջաններում օդի ջերմաստիճանը կազմել է -30-40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։ Որոշ տեղերում գրանցվել է մինչեւ -55 աստիճան ցուրտ։

Հունվարի 22-ից սկսած՝ եղանակը սկսել է տաքանալ։ Օրինակ՝ Նիագարա-Ֆոլս քաղաքում այս գիշեր օդի ջերմաստիճանը կազմել է ընդամենը -11 աստիճան։

 

*

*