Նյու Յորք. բժշկական խալաթով տղամարդն ավտոմատային կրակ է բացել հիվանդանոցում

NBC հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակվողը 45-ամյա Հենրի Բելոն է
new-yorq-hivandanoc

Նյու Յորքի Բրոնքս թաղամասում գտնվող լիբանանյան հիվանդանոցում բժշկական խալաթով ծպտված անձը տեղի ժամանակով ժ. 14.55-ին (Երեւանի ժամանակով՝ 22.55) ավտոմատային կրակահերթ է բացել շենքի 16-րդ եւ 17-րդ հարկերում, տեղեկացնում է AP գործակալությունը։ Սպանվել է 1, վիրավորվել է 6 մարդ։

Երբ դեպքի վայր են հասել ոստիկաննները, տղամարդը նախ փորձել է ինքնահրկիզվել, ապա կրակել  ու ինքնասպան է եղել։

NBC հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակվողը 45-ամյա Հենրի Բելոն է, ով մինչեւ 2015 թվականն աշխատել է այդ հիվանդանոցում։

*

*