Առաջին ձյունը Նյու Յորքում տաքսի-ծառայությունների գնի կտրուկ աճի պատճառ է դարձել

...2.6 կմ տարածության համար 18 դոլարից դարձել է 48 դոլար
new-yorq-dzyun

Նյու Յորքում անցած գիշեր առաջին ձյունն է տեղացել, որը անհարմարություններ է ստեղծել մեգապոլիսի բնակիչների համար, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։ Այն դժվարացրել է երթեւեկությունը, խցանումներ առաջացրել եւ տաքսիների գնի կտրուկ թանկացման պատճառ դարձել։ Uber տաքսի-ծառայության գինը 2.6 կմ տարածության համար 18 դոլարից դարձել է 48 դոլար։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ երեկոյան օդի ջերմաստիճանը Նյու Յորքում կկազմի +5-6 աստիճան, եւ ձյան տեղումները կփոխվեն անձրեւի։

*

*