Ահաբեկչություն Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում. կան զոհեր

Կիսաբեռնատարի վարորդը ձերբակալված է։
manheten

Նյու Յորքի (ԱՄՆ) Մանհեթեն թաղամասում կիսաբեռնատար մեքենան մխրճվել է հեծանվորդների ու անցորդների մեջ, ապա հարվածել դպրոցականների ավտոբուսին, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոյին։

Պատահարի հետեւանքով 6 մարդ մահացել է տեղում, եւս 2-ը՝ հիվանդանոցում։ 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

saipov2Նյու Յորքի քաղաքապետն այդ հարձակումը որակել է որպես «ահաբեկչական վախկոտ գործողություն»։

Մահացածների թվում, բացի ամերիկացիներից, կա Բելգիայի մեկ քաղաքացի ու արգենտինացի։

Կիսաբեռնատարի վարորդը՝ Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի Սայֆուլո Սայիպովը (լուսանկարում), ձերբակալված է։

 

*

*