Նյու Յորքում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդու պնդմամբ՝ «Աստված է դրդել իրեն»

Բերման ենթարկելիս նա ոստիկաններին խնդրում Էր գնդակահարել իրեն:
new-york

Նյու Յորքի կենտրոնի Թայմս սքվեր հրապարակում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության եւ մարդկանց դեմ մահափորձի մեղադրանքներ են ներկայացվել: Այդ մասին  մայիսի 19-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության դեպարտամենտին:
Նրա տվյալներով՝ Նյու Յորքի Բրոնքսի շրջանի 26- ամյա բնակիչ Ռիչարդ Ռոխասը միջադեպից առաջ թմրանյութ Է ընդունել: Այս տեղեկությունները հաստատել Է փորձաքննությունը: Ցուցմունքներ տալու ընթացքում Ռոխասը, ինչպես նշում Է հեռուստաալիքը, ասել Է, թե «Աստված է դրդել իրեն» կատարել այդ հանցագործությունը: Բերման ենթարկելիս նա ոստիկաններին խնդրում Էր գնդակահարել իրեն:

Ավելի վաղ, վարորդը ոստիկաններին պատմել Է, թե «ձայներ Էր լսում» եւ կարծում Էր՝ կմեռնի:

Ռոխասն արդեն հայտնի էր ոստիկաններին: 2008 եւ 2015 թվականներին նրան ձերբակալել են անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Մեկ շաբաթ առաջ նա ձերբակալվել էր, երբ դանակով սպառնացել Էր նոտարին՝ հայտարարելով, թե վերջինս գողացել Է իր ինքնությունը:

Մայիսի 18-ի ցերեկը նա կարմիր Honda-ով մխրճվել Է մարդկանց բազմության մեջ Թայմս սքվերում: Միջադեպը տեղի Է ունեցել 45-րդ փողոցի եւ Բրոդվեյի հատման վայրում: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 18-ամյա մի աղջիկ, եւս 22 մարդ տուժել Է: Այն բանից հետո, երբ ավտոմեքանան կանգ Է առել , Ռոխասը դուրս Է թռել այնտեղից եւ փորձել փախչել, բայց վկաները բռնել եւ կապկպել են նրան: Նշվում է՝ տուժածներից չորսը օրհասական վիճակում են:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հայտարարել Է, որ իշխանությունները պատահարն ահաբեկչական գործողություն չեն համարում:

*

*