Նյու Յորքում կինը հարձակվել է մանկապարտեզի երեխաների վրա

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարել Է 52-ամյա մի կին
vostikanutyun

Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա վիրավորվել է Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է AJC-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարել Է 52-ամյա մի կին․ վերջինս ձերբակալվել է: Նշվում Է, որ նա դանակի աննշան վերքեր Է հասցրել նաեւ իրեն:

Ըստ հեռուստաալիքի՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 4:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին): Ներկայում հինգ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն երեխաներից մեկը լուրջ վերքեր Է ստացել:

 

*

*