Նյու Ջերսի նահանգում մեծ շուքով նշվել է Առաջին Հանրապետության տոնը

ՀՄԸՄ-ի պատանիները քայլերգով ներս են բերել Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ-ի դրոշները

Մայիսի 28-ից օրեր անց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը մեծ շուքով նշվել է Միացյալ Նահանգներում։

Նյու Ջերսի նահանգի Դաշնակցության տարբեր կառույցների նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի բացումը վերապահված էր ՀՄԸՄ-ի պատանիներին: Նրանք քայլերգով ներս են բերել Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ-ի դրոշները։ Միջոցառման մշակութային մասի բացումն էլ կատարեցին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միության երիտասարդները։

Տոնական երեկոյի հատուկ հյուրը հեղափոխական երգերի կատարող Գառնիկ Սարգսյանն էր։

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*