Երեք մարդ Է զոհվել Նեպալում ինքնաթիռի եւ ուղղաթիռի բախման պատճառով

Միջադեպի հետեւանքով զոհվել է ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաեւ երկու ոստիկան
nepal-vtar2

Երեք մարդ Է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը բախվել Է գետնին կանգնած ուղղաթիռին: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Միջադեպի հետեւանքով զոհվել է ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաեւ երկու ոստիկան, որոնք կանգնած Էին Manang Air ընկերության ուղղաթիռի կողքին:

Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանը գտնվում Է ծովի մակարդակից 2860 մետր բարձրության վրա եւ աշխարհի ամենավտանգավոր ավիահանգրվաններից մեկն Է համարվում կարճ թռիչքուղու, լեռնային լանդշաֆտի եւ հաճախ փոփոխվող եղանակով պայմանավորված՝ վատ տեսանելիության պատճառով:

*

*