Պայթյուն Նախոդկայում՝ նավթատար նավի վրա. կան զոհեր

Նախնական տվյալներով՝ գազաօդային խառնուրդ է պայթել։

Նախոդկայում (ՌԴ)՝ «Ամերիկա ծովածոց» նավթատար նավի վրա, պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Նավի վրա 9 մարդ է եղել, նրանցից 3-ը զոհվել են։

Նախնական տվյալներով՝ գազաօդային  խառնուրդ է պայթել։

Հեռավորարեւելյան տրանսպորտային դատախազությունից հայտնել են, որ նավթամթերքների արտահոսք ի եղել։ Նավի սեփականատեր «Նայադա» ընկերությունից տեղեկացրել են, որ պայթյունի պահին նավը բեռ չի ունեցել եւ մաքրված է եղել նավթամթերքների մնացորդներից։

Պատահարի վայր 2 փրկարարական նավ է ուղարկվել։

 

*

*