Մոսկվան մտահոգիչ է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումն իր սահմանների մոտ

«ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը»,- հայտարարել է Պեսկովը...:
peskov-rd-adrbejan-lxh

«Լեհաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն նպաստում վստահության եւ անվտանգության մթնոլորտի ձեւավորմանը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մոսկվան մտահոգիչ է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումն իր սահմանների մոտ:

Լեհաստանում «Anakonda» վարժանքները մեկնարկել են հունիսի 6-ին: Դրանք այդ երկրի պատմության մեջ ՆԱՏՕ-ի ամենալայնածավալ զորավարժություններն են, որոնց մասնակցում է 24 երկրից 31 հազար զինվորական, այդ թվում 12 հազարը՝ Լեհաստանից, 10 հազարը՝ ԱՄՆ-ից:

Զորավարժությունների ընթացքում կօգտագործվի երեք հազար միավոր ռազմական տեխնիկա:

*

*