ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիային և Նիդերլանդներին լարվածությունը թուլացնելու կոչ է արել

Նիդերլանդները հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար ՄևլութՉավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:
yans-stolterberg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին, նվազեցնել ճնշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ամուր երկխոսությունը մեր ժողովրդավարությունների սրտում են ընկած, սակայն նույնը պետք է ասել նաև փոխադարձ հարգանքի համար: Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել հանգիստ և չափավոր մոտեցում ցուցաբերել»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ լարվածությունը թուլացնելու հարցում կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը միավորում է դաշինքի անդամներին:

Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար ՄևլութՉավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդներիկառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:Միևնույն ժամանակՆիդերլանդները թույլ չեն Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարիինքնաթիռին վայրէջք կատարել: Այն բանից հետո, ինչ նախարարը երկիր էր մտել ցամաքայինճանապարհով, նրան «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:

Կատարված դեպքերի առնչությամբ Թուրքիան բողոքի երկու նոտա է հղել Նիդերլանդներին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք սպառնալիքներ ենհնչեցրել Նիդերլանդների հասցեին` ասելով, որ երկիրը թանկ է վճարելու այս քայլերի համար:

*

*