Ստոլտենբերգն անհանգստացած է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Ավստրիայի հարաբերություններով

Շատ ցավալի իրավիճակ է, որը հանգեցնում է ՆԱՏՕ-ի շրջանակում որոշ համագործակցության ծրագրերի չեղարկմանը:
stoltenberg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Սա շատ ցավալի իրավիճակ է, որը հանգեցնում է ՆԱՏՕ-ի շրջանակում որոշ համագործակցության ծրագրերի չեղարկմանը: Մենք հրավիրում ենք Թուրքիային և Ավստրիային լուծելու խնդիրը, որպեսզի այս ամենը բացասական արդյունքներ չունենա»,- նշել է Ստոլտենբերգը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: Չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, ինչ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր սառեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

*

*