Դոնալդ Թրամփը եվրոպացիներին «ծախսի տակ է գցել»

Գագաթաժողովն անցել է գերլարված մթնոլորտում
tramp-nato-merkel55 (1)

Դոնալդ Թրամփն անձնական հաղթանակ է գրանցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ` ասելով, որ դաշնակից երկրները համաձայնվել են ավելացնել Հյուսիսատլանտյան դաշինքին հատկացվող պաշտպանական ծախսերը 33 միլիարդ դոլարով կամ նույնիսկ ավելի շատ:

Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս է ասել, որ Վաշինգտոնն ավելին է վճարում, քան դաշինքի անդամ մյուս պետությունները, եւ նրանցից պահանջել է ավելացնելծախսերի իրենց մասնաբաժինը։

Գագաթաժողովից հետո Թրամփն ընդգծել է, որ դաշինքից Միացյալ Նահանգներին դուրս բերելու հարցը դիտարկելու անհրաժեշտություն չկա:

Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով, գագաթաժողովը անցել է գերլարված մթնոլորտում:

 

 

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները