ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարել Է անվտանգության գլխավոր սպառնալիքը — Երկիր Մեդիա

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարել Է անվտանգության գլխավոր սպառնալիքը

Անվտանգության մյուս սպառնալիքների թվում ՆԱՏՕ-ն նշում Է Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան․․․
nato-rusastan

ՆԱՏՕ-ն  տեսահոլովակ է հրապարակել, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես անդրատլանտյան անվտանգության սպառնալիքների թիվ առաջին թշնամի։

«Ռուսաստանն ավելի համառ Է դարձել Ղրիմի ապօրինի բռնազավթման եւ Ուկրաինայի արեւելքի ապակայունացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում ռազմական ներուժի կուտակման հարցում»,- ասված Է մեկնաբանության մեջ:

Իր անվտանգության մյուս սպառնալիքների թվում ՆԱՏՕ-ն նշում Է Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, կիբեռգրոհները, Էներգակիրների մատակարարումների ոլորտը եւ կլիմայական փոփոխությունները, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

*

*