ՆԱՏՕ-ն կապահովի Ռուսաստանին սահմանակից անդամ երկրների անվտանգությունը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը հռչակագիր է ընդունել...
nato

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը հռչակագիր է ընդունել, որով կոչ է արվում երաշխավորել դաշինքի մեջ մտնող այն երկրների անվտանգությունը, որոնք գտնվում են Ռուսաստանին սահմանակից շրջաններում:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ փաստաթուղթը միաձայն հավանության է արժանացել վեհաժողովի` Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած եռօրյա նիստի ընթացքում, որին դաշինքի անդամ եւ ՆԱՏՕ-ի գործընկեր 28 երկրից 250 խորհրդարանական է մասնակցել:

Հռչակագրում նաեւ ասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ լարվածության թուլացման նպատակով եւ խուսափեն սխալներից եւ միջադեպերից:

«Ռուսաստանից բխող մարտահրավերը իրական է եւ լուրջ», — պնդում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, ամերիկացի կոնգրեսական Մայքլ Թերները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն վեհաժողովի նիստին հայտնել է, որ Վարշավայում հուլիսի 8-9-ին տեղի ունենալիք գագաթաժողովին դաշինքը պետք է որոշում ընդունի իր ռազմական ներուժի եւ Ռուսաստանին սահմանակից երկրներում թիկունքային ապահովման միջոցների ուժեղացման մասին:

*

*