Իսրայելի ոստիկանությունը Նաթանյահուին մեղադրում է կաշառակերության մեջ — Երկիր Մեդիա

 Իսրայելի ոստիկանությունը Նաթանյահուին մեղադրում է կաշառակերության մեջ

Նաթանյահուն հերքում է մեղադրանքները
natanyahu

Իսրայելական ոստիկանությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ՝ կոռուպցիայի, մեքենայությունների և վստահության չարաշահման համար: Իրավապահների տվյալներով՝ հետաքննողների մոտ բավարար չափով ապացույցներ կան՝ երկրի վարչապետին պաշտոնապես կաշառակերության մեջ մեղադրելու համար: Ինքը՝ Նաթանյահուն, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ մեղադրանքներն անհիմն են, և որ ինքը մտադիր չէ լքել պաշտոնը:

Նաթանյահուն մեղադրվում է այն բանում, որ խնդրել է իսրայելական օրաթերթերից մեկի գլխավոր խմբագրին՝ դրական լույսի տակ ներկայացնել կառավարության գործունեությունը՝ փոխարենը օգություն խոստանալով լրատվական մրցակիցների դեմ պայքարում։

Երկրորդ դրվագով Նաթանյահուն, ով վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ․-ից, մեղադրվում է հոլիվուդյան մեծահարուստ և պրոդյուսեր Արնոն Միլչենից և իր այլ կողմնակիցներից շուրջ 280 հազար դոլարին համարժեք նվերներ ստանալու մեջ: Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ նվերներին թվում եղել են սիգարներ և շամպայններ: Այսպիսով, Միլչենը վարձահատույց է եղել ամերիկյան վիզա ստանալու դիմաց:

*

*