«Ես ոչ ոքի չեմ սպանել»․ Կարագանդայում հետախուզվող Նարեկը տեսաուղերձ է հրապարակել

«Ես պատրաստ եմ հանձնվել իշխանություններին»
karaganda-narek

Կարագանդայում սպանության կասկածով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը  տեսանյութ է հրապարակել, որում ուղերձով է հանդես եկել։ Նա հայտնել է, որ ինքը ոչ ոքի չի սպանել եւ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահներին, միայն թե ապահովեն իր անվտանգությունը:

Երիտասարդը նաև նշել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն ուրիշի մեղքն իր վրա չի վերցնի։

«Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել»,- ասել է Գուրուրյանը։

*

*