Նախագահ Պուտինի գրանցված ունեցվածքը

Ինչ եւ ինչքան ունի Պուտինը։
putin (1)

ՌԴ ղեկավար  Վլադիմիր Պուտինը նախագահի թեկնածուի վկայական է ստացել, տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հռչակագիր՝ նախագահի եկամուտների մասին, որի համաձայն՝ 6 տարում նրա եկամուտը կազմել է 38,5 մլն ռուբլի։

Հռչակագրում, որպես հիմնական եկամուտի աղբյուր, նշված է աշխատավարձը, զինվորական թուշակը եւ բանկերից ստացված տոկոսները։

 Անշարժ գույքից Պուտինի անունով գրանցված է Սանկտ Պետերբուգի 77 քմ մակերեսով բնակարանն ու 18 քմ ավտոտնակը, իսկ Մոսկվայում՝ 153,7 քմ մակերեսով բնակարանը։

Պուտինը նաեւ ունի «ԳԱԶ- Մ21» մակնիշի 2 ավտոմեքենա (1960 եւ 1965 թթ) եւ 2009 թ․ արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենա եւ «Սկիֆ» անվասայլակ։

*

*