Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը

Ըստ կազմակերպիչների տվյալների՝ մասնակիցների 15 տոկոսն օտարերկրացիներ են
garejur,-germania

Գերմանիայի Մյունխեն քաղաքում 186-րդ անգամ բացվել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը: Այս մասին հայտնում է այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս տարի սեպտեմբերի 21-ից մեկնարկած փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը: Փառատոնին մասնակցելու համար ամեն տարի այստեղ են գալիս գարեջրի միլիոնավոր սիրահարներ, հիմնականում Գերմանիայից: Ըստ կազմակերպիչների տվյալների՝ մասնակիցների 15 տոկոսն օտարերկրացիներ են:

Մյունխենում գարեջուր արտադրողների, հյուրանոցների և խանութների սեփականատերերի համար սա համարվում է «մեծ բիզնեսի» ժամանակը: 2018 թվականի փառատոնի ընթացքում նրանք վաստակել էին ավելի քան 1.2 մլրդ եվրո գումար:

Քաղաքի շուրջ 450 հյուրանոցներն ու հոսթելներն «Օկտոբերֆեստ»-ի ողջ ընթացքում ամբողջությամբ զբաղված են:

*

*